-
24.10.2013|
13:49
Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
-
24.10.2013|
11:02
Նոյեմբերի 5-6-ը Երևանում կանցկացվի «Թուրքիայի Հանրապետության 90 տարիները. Աթաթուրքից մինչև Էրդողան» խորագրով միջազգային համաժողովը։
-
23.10.2013|
17:59
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ և կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը:
-
23.10.2013|
16:30
«Գազի գնի հետ կապված պետք է հիասթափեցնեմ: Շուտով Ռուսաստանը պաշտոնապես կհայտարարի, որ գազի գինը բարձրացնելու է»,-«Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց քաղաքագետ Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` հավելելով, որ սա պաշտոնական դիրքորոշում է: Նրա խոսքով` Ռուսաստանը գազի գինը բարձրացնելու է ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը չի սիրում մեզ, այլ` որովհետև դա նրա «որոշելիքն է»:
-
23.10.2013|
13:38
2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը:
-
23.10.2013|
12:54
Հոկտեմբերի 23-ին՝ժ. 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» կինոսրահում կցուցադրվի երկու կարճամետրաժ ֆիլմ` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն 2013-ի շրջանակում:
-
23.10.2013|
10:57
«Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Իմպրոռիթմ» ՀԿ-ն հոկտեմբերի 25-31-ը Գյումրիում կանցկացնի մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ առաջին հանրապետական փառատոնը:
-
22.10.2013|
21:03
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։
-
22.10.2013|
16:41
«Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շրջանակում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ սիրված ու անվանի արվեստագետների, մշակութային գործիչների հետ:
-
22.10.2013|
15:04
Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչու է հրաժարական ներկայացրել: Այդ առնչությամբ հնչող բոլոր հարցերը նույն պատսախանն էին ստանում. «Առանց մեկնաբանության»: